Գորիսի պետական քոլեջը 100 տարեկան է
Հոկտեմբեր 15,2024 13:15
Կարմիր գորգի վրայով քայլելու պատիվն այս անգամ ընձեռնված էր մանկավարժներին, կրթական ոլորտի նվիրյալներին ու կրթությունը գնահատողներին։
Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դահլիճը տոնական տրամադրությամբ էր պարուրված։
Առիթը Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված ցերեկույթն էր, որտեղ մեկդարյա կենսագրականով ներկայացավ կրթօջախը: Այն առաջինն էր Սյունիքի մարզում, որտեղ հետագայում դասավանդեցին դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, հայտնի մտավորականներ։
Այս ուսումնական հաստատությունում կրթություն են ստացել ոչ միայն Սյունիքի, այլև Վայոց ձորի և Արցախի երիտասարդները։ Հիմա էլ ավելի քան 300 ուսանող իրենց ուսումնական ուղին են կերտում քոլեջի տարբեր մասնագիտական հոսքերում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
