Զայրույթի խորհրդանշական դրսևորում․ Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեային կապող ճանպարհների և երկաթգծի հատվածները | Region

Զայրույթի խորհրդանշական դրսևորում․ Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեային կապող ճանպարհների և երկաթգծի հատվածները

Հոկտեմբեր 15,2024 14:22

Լուսանկարը՝ AP-ի

Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան պայթեցրել է Հարավային Կորեային կապող ճանպարհների և երկաթգծի հատվածները։

«Հյուսիսային Կորեան պայթեցրել է Քենգի եւ Դոնհե ճանապարհների հատվածները ռազմական սահմանազատիչ գծի մոտ»,- նշում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեն։

Apnews-ը գրում է՝ Հյուսիսային Կորեայի՝ չօգտագործված ճանապարհների հյուսիսային հատվածի պայթեցումը զայրույթի խորհրդանշական դրսևորում է։

«Ճանապարհների այդ հատվածը նախկինում կապում էր հարավի հետ։ Հակառակորդներն օրեր անց սկսեցին սպառնալիքներ փոխանակել այն ​​բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ Հարավային Կորեայի անօդաչու թռչող սարքերը  թռել են  մայրաքաղաք Փհենյանի վրայով»,-գրում է լրատվամիջոցը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է խզել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ և հրաժարվել Կորեայի խաղաղ միավորմանը հասնելու նպատակից։

 

 

Նորություններ