Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 16,2024 08:30

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Հանրապետության տարածքում`  

Հոկտեմբերի 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  26.6°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                        2.0°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                14.2°C

Նորություններ