Շիրակի մարզը ժամանակակից թվային մամոգրաֆի կարիք ունի | Region

Շիրակի մարզը ժամանակակից թվային մամոգրաֆի կարիք ունի

Հոկտեմբեր 16,2024 16:05

Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնի ստեղծումը  Հայ Օգնության Միության կողմից Հայաստանում իրականացված կարևոր նախաձեռնություններից է: Կենտրոնը, որը հիմնվել է 1997 թ.-ին, տարբեր բժշկական ծառայություններ է մատուցում՝ մայրության խնամք, հղիության բնականոն ընթացքի ապահովում, հետծննդաբերական շրջանի բարդությունների կանխում և այլն:

Այստեղ շուրջ 23 տարի  գործում է նաև մամոգրաֆիայի ծառայությունը, որը հնարավորություն է տվել Շիրակի և այլ մարզերի հարյուրավոր բուժառուների մոտ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը մինչկլինիկական՝ վաղ փուլում:

Այսօր նոր տեխնոլոգիաները շատ արագ են փոխվում, և զարգացած երկրներում ժամանակակից սարքերն ու մեթոդները հրաշալի արդյունքներ են ապահովում։ Հայաստանում համեմատաբար ցածր է քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու արդյունավետությունը, և ցուցանիշները բարելավելու համար Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնի մասնագետները մեծ ջանքեր են գործադրում։ Նրանց համար մեծ օժանդակություն կլինի ժամանակակից թվային մամոգրաֆը, որի կարիքն ունի կենտրոնը:

Մանրամասները՝ հատուկ տեսանյութում:

 

Նորություններ