«Խաղաղության համաձայնագիրը կախված է կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից»․Միլլեր
Հոկտեմբեր 16,2024 13:16
Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել, որ ԱՄՆ-ն դեռ ամիսներ առաջ էր ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի ստորագրմանը։
Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի․«Բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»։