Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը նվիրաբերվեց համայնքին․այն կդառանա մշակութային կենտրոն | Region

Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը նվիրաբերվեց համայնքին․այն կդառանա մշակութային կենտրոն

Հոկտեմբեր 17,2024 14:04

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը, որը մինչև օրս որպես երեխաների զարգացման կենտրոն տրամադրված է եղել «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը, նվիրաբերվում է համայնքին՝ մշակութային կենտրոն շահագործելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նածագծում նշված է, որ այս տարվա ապրիլի 1-ից «Վորլդ Վիժն»-ը Ճամբարակ համայնքում դադարեցրել է գործունեությունը, ուստի համայնքի ղեկավարը առաջարկել է վերոնշյալ գույքը նվիրաբերել համայնքին որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով, քանի որ համայնքի ներկայումս գործող գեղարվեստի և երաժշտական դպրոցների շենքային պայմանները հարմարավետ չեն և չեն բավարարում երեխաների քանակին։

Համայնքը նախատեսում է գույքի նվիրաբերությունը ստանալուց հետո 5 տարիների ընթացքում իրականացնել 15 միլիոն ՀՀ դրամի ներդրում՝  ընթացիկ վերանորոգման և գույքի պահպանության համար և 90 միլիոն դրամի ներդրում՝ մշակույթային կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։

 

Նորություններ