Ձորավանք. ջահելները գնում են, ահելները, աչքերը ջուր կտրած, սպասում նրանց ճանապարհին
Հոկտեմբեր 17,2024 15:45
Ձորավանք գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ Գետիկ գետի ձախ ափին: Անտառածածկ լեռներով շրջապատված բնակավայրը, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա, հիմնադրվել է 1800-ական թվականներին։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Սակայն, գյուղաբնակների պնդմամբ, այդ աշխատանքները եկամտաբեր չեն՝ տարբեր պատճառներով: Եվ երիտասարդներն աշխատանքի փնտրտուքով մեկնում են այլ վայրեր, ոմանք էլ պայմանագրային զինծառայության են անցնում:
REGIONSTV-ի աշխատանքային խումբը եղել է գյուղում, զրուցել տեղաբնակների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում: