Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 19,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ն աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 19-ի, 21-22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.1°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0․3°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.3°C