Գորիսում 10 արցախցի ընտանիք բնակարան կստանա. չեն անտեսվել նաև գորիսեցիները
Հոկտեմբեր 18,2024 20:05
Գորիսի կոմունալ ծառայության նախկին եռահարկ շենքը բարեկարգվում է, ձևափոխվում, հարմարեցվում բնակարանների համար։ Մեկ, երկու և երեք սենյականոց 18 բնակարանները նախատեսված են հիմնականում արցախցիների համար, բայց գորիսեցիները նույնպես բաժին կունենան։
Բնակարանաշինությունը աշխատատեղի հարց էլ է լուծում։ 25-30 հոգի այս պահին ապահովված է աշխատանքով։ Մեծ թափով իրականացվող աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մինչև տարվա վերջ։
200 մլն դրամ նախագծային արժեքով շենքի կառուցումն իրականացվում է բարձրորակ շինանյութերով, իսկ տարածքային առումով դրանք փոքր-ինչ ավելի ընդարձակ են, քան ստանդարտ բնակարանները։