ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-երը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ | Region

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-երը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

Հոկտեմբեր 18,2024 21:18

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։

Նորություններ