Transfermarkt. Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է, Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները և թիմերը | Region

Transfermarkt. Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է, Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները և թիմերը

Հոկտեմբեր 19,2024 11:57

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։

«Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտերի» ներկայացուցիչ Նիկոլո Բարելան լավագույն եռյալում են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։

Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Նշենք, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։

Ինչ վերաբերում է ակումբներին, ապա ամենաթանկարժեք կազմն ունի «Ինտերը», որի ամբողջ կազմի ընդհանոր տրանսֆերային արժեքը գնահատվում է 677 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով «Յուվենտուսն» է՝ 594 մլն եվրո, իսկ երրորդը՝ «Միլանը» (562 մլն)։ Լավագույն հնգյակում են նաև «Ատալանտան» և «Նապոլին»։

Ա Սերիայի բոլոր 20 ակումբների ընդհանուր կազմերի տրանսֆերային արժեքի հանրագումարը  կազմում է 4,95 մլրդ եվր։

armsport.am

Նորություններ