Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն | Region

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հոկտեմբեր 19,2024 22:02

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտության մատնեց ուկրանիուհի մրցակցին։

21-ամյա մարզուհինմին Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Դժվար ընթացող մենամարտի երրորդ ռաունդում Էլիդան գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։

Նշենք, որ մեկ տարի առաջ նույն տարիքային խմբում Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Չերնոգորիայում։

Տղամարդկանց եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ հոկտեմբերի 20-ին։ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 4 բռնցքամարտիկներ։

armsport.am

Նորություններ