Մառնեուլում «Վրացական երազանք» կուսակցության անդամը բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել քվեատուփը | Region

Մառնեուլում «Վրացական երազանք» կուսակցության անդամը բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել քվեատուփը

Հոկտեմբեր 26,2024 15:32

Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել։ Այս մասին տեղեկացնում է Aliqmedia Georgia-ն, հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Ըստ լրատվամիջոների, լցոնման դեպքը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վտարվել ընտրատեղամասից:

Տեսագրության կադրերը համացանցում  տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:

Վրաստանում այսօր խորհրդարանական  ընտրություններ են։ Տեղի լրատվամիջոցներն ու քաղաքագետները նշում են, որ այս ընտրությունները վճռորոշ են երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման համար։

«Իմ ձայնը» դիտորդական առաքելությունը, որը հետևում է ընտրություններին, արձանագրել է, որ մի քանի տեղամասերում ընտրողներին տրվել է մեկից ավելի քվեաթերթիկ, ինչը կեղծման բարձր ռիսկ է ստեղծում։

 

Նորություններ