Իսրայելական հարձակման հետևանքով իրանցի երկու զինվոր է զոհվել․Irna.ir
Հոկտեմբեր 26,2024 16:29
Իսրայելական հարձակման հետևանքով Իրանի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում են իրանական լրտավմաիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը իսրայելական բանակը «Ճշգրիտ և թիրախային» հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով երկրի ռազմական օբյեկտները։
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ իսրայելական ռեժիմը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի երեք նահանգներում գտնվող ռազմական օբյեկտների վրա՝ նշելով, որ հարձակումները հաջողությամբ խափանվել են։
Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա, որից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքներին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
