Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները․«Վրացական երազանք»-ը առաջատարն է | Region

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները․«Վրացական երազանք»-ը առաջատարն է

Հոկտեմբեր 26,2024 23:41

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է քվեների 52,99%-ը՝ 935 004 ձայն։ Կուսակցությունը կարող է ստանալ 150 մանդատներից առնվազն 90-ը։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընտրատեղամասերի 70%-ի քվեների հաշվարկներով՝ խորհրդարան կմտնեն նաև «Փոփոխության կոալիցիա» 11,2%, 197 619 քվել, «Միասնություն -ազգային շարժում» ՝ 9,83%,173,510 ձայն, «Ուժեղ Վրաստան»՝-9,02%, 159 306 ձայն, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8,22%, 145205 ձայն։

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5%-ի շեմը։

Խորհրդարանական  ընտրություններին մասնակցել է 2 060 412 քաղաքացի, ինչը կազմում է գրանցված ընտրողների 58,94%-ը։

 

Նորություններ