Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»․ Սալոմե Զուրաբիշվիլի | Region

Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»․ Սալոմե Զուրաբիշվիլի

Հոկտեմբեր 29,2024 17:51

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին (տեսանյութում՝1:32 րոպեից, խմբ․) տված հարցազրույցում անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած ընտրակեղծիքներին, ասել է՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել», որն այս ընտրություններում օգտագործվել է նոր էլեկտրոնային սարքավորումները կիրառելով։

«Չգիտես ինչու, մենք այն անվանում ենք «Հայկական կարուսել»։ Չգիտեմ, միգուցե Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»… Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով խմբի մարդկանցից, դատապարտյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով առգրավել են անձը հաստատող վկայականներ։ Իսկ հետո դրանք օգտագործվել են քվեարկության համար։ Մեկ նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել նույնիսկ 17 անգամ։ Նրանց տրամադրության տակ էին անձը հաստատող մեծ թվով փաստաթղթեր, անձնական համարներ»,-ասել է Վրաստանի նախագահը։

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունը մտահոգություն է հայտնել, նշել ընտրախախտումների մասին։

Նորություններ