Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար։
32-ամյա Սրբուհի Գալյանը 2020 թվականի սեպտեմբերից գլխավոր դատախազի տեղակալն էր, համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։
Նա 2019-ին նշանակվել է արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարելուց հետո տեղափոխվել էր Գլխավոր դատախազություն։
Սրբուհի Գալյանի թեկնածությունը առաջադրելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 29-ին։
Արդարադատության նախարարի պաշտոնից հոկտեմբերի 1-ին հրաժարական էր տվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը։ Մինչ այդ նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննելու հարցով ՔՊ-ում ստորագրագավաք էր նախաձեռնվել, սակայն Մինասյանն ավելի շուտ հրաժարական տվեց։