ՔՊ վարչության նիստում քննարկել են են Գյումրիում ծագած կառավարման ճգնաժամը | Region

ՔՊ վարչության նիստում քննարկել են են Գյումրիում ծագած կառավարման ճգնաժամը

Նոյեմբեր 13,2024 10:25

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, քննարկել են Գյումրու կառավարվան ճգնաժամը, նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության  երեկվա նիստում քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Նիստը վարել է վարչության նախագահ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները, այդ թվում՝ քաղաքապետն ու փոխքաղաքապետը, մանդատները  վայր են դրել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու դեմ հարուցած  քրեական գործից հետո։

Քաղաքն, ըստ էության, մնացել է առանց իշխանության։

ՔՊ-ն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններին։ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն, ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Նորություններ