Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել
Նոյեմբեր 14,2024 16:29
Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը կարգավորված է:
Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանք ստանալու են իրենց հասանելիք գումարը:
Նոյեմբերի 14-ին արդեն մոտ 2000-ից ավել աշխատակցի աշխատավարձ է վճարվել:
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան” դաշինքի անդամների, այդ թվում՝ քաղաքապետի ու փոխքաղաքապետի մանդատները վայր դնելուց հետո քաղաքի կառավարումը ճգնաժամային իրավիճակում է, 2000 աշխատակցի աշխատավարձերի վճարման հարցը առկախված էր։