«Պետությունը պետություն է, եթե ասի՝ հարգելի քաղաքացի, դու քո արարքի հետևանքի պատասխանատվությունը պետք է կրես»․Փաշինյանը ջրհեղեղից տուժած քաղաքացիներին | Region

«Պետությունը պետություն է, եթե ասի՝ հարգելի քաղաքացի, դու քո արարքի հետևանքի պատասխանատվությունը պետք է կրես»․Փաշինյանը ջրհեղեղից տուժած քաղաքացիներին

Նոյեմբեր 15,2024 15:53

Կառավարությունը գումար է հատկացնում Լոռու և Տավուշի մարզերի որոշ հատվածներում ջրհեղեղի վնասները վերացնելու համար

Կառավարության  նիստում այսօր քննարկվեց աղետներրի հետևանքները մեղմացնելուն և գետերի հուները մաքրելուն առնչվող հարցերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ  երկարաժամկետ լուծման համար երկու մեծ ծրագիր են իրականացնում․«Մեկը՝ Լոռու մարզում Ասիական զարգացման բանկի հետ։ Հաջորդ տարվա բյուջեում 1,1 մլրդ դրամ  գումար ենք դրել, քանի որ իրենց պատվիրել ենք այդ ամբողջ հատվածների գետերի, գետահուների հարակից հաատվածների ուսումնասիրություն և առաջարկություններ տան, թե ինչպիսի լուծումներ տանք։ Օրինակ՝ ճանապարհը որոշ տեղերում փոխենք, լայնացնենք, բարձարացնենք, հունը ինչպես մաքրենք, ինչ հենապատեր դնենք։ Մեծածավալ աշխատանք է պատվիրած»։

Սանոսյանն ասաց, որ նույնը արել են Աղստև գետի հետ կապված, հատկապես Դիլիջան-Իջևան հատվածում։

Մինչ միջազգային գործընկերները հաջորդ տարի հիմնական լուծումը կառաջարկեն, ինչպես աաց նախարարը, կառավարության այսօրվա որոշմամբ Լոռիում և Տավուշում որոշակի աշխատանքներ կիրականացվեն։ Ըստ նախարարի՝ ջրհեղեղից հետո առանձնացվել են երկու հատվածներ՝ Լոռու մարզում 25 կմ, Տավուշում՝ 10 կմ։ Բնակավայրերին հարակից այն հատվածներում, որտեղ ջրհեղեղի  հետևանքով որոշակի խնդիրներ կան, մաքրման աշխատանք կատարել՝ որպես կանխարգելիչ  միջոցառում, մինչև հիմնական լուծում կառաջարկվի։

Սանոսյանն ասաց, որ նախագծով 150 մլն կհատկացվի Լոռու մարզի համար, Տավուշին՝ 70 մլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երբ ջրհեղեղի հաջորդ օրը Ալավերդի այցի ժամանակ քաղաքում մի տարօրինակ տեսարանի է ակաատես եղել ․«Շենքի բակում ջրավազան էր գոյացել։ Նայում էի, զգում , որ ինչ-որ անտրամաբանական բան կա, որովհետև ոնց որ թե թեքությունը կա, գետի հունն այնպիսին է, որ պարտադիր չի, որ ջրավազան գոյանա։ Հետո տեսանք, որ մեր սիրելի հայրենակիցներն իրենց բակում ավտոտնակներ են կառուցել ու այնպես, որ դրանք դարձել են ամբարտակ։ Վերևի հատվածից ջուրը մտել ա փողոց, եկել ներքևի հատվածով մտել բակ, ու  բակից դուրս գալու տեղ չի ունեցել։ Մեծ էր հավանականությունը, հետո մոռացանք դե յուրե ստուգել, որ էդ  կառույցների մի զգալի մասը ապօրինի էին։ Ավտոտնակների արանքում գոնե մի մետր տեղ չի եղել․․․»։

Փաշինյանն ասաց, որ կառավարությունն, իհարկե, աջակցել է․«Էլի կանենք, բայց մեկս չենք ասում՝ լավ․ ժողովուրդ, ինչքա՞ն, ինչքա՞ն ։  Հիմա վերադառնանք ծախսերին, հիմա եթե էդ ավտոտնակները քաղաքաշինական նորմերին համապատասխան լինեին կամ օրենքով, ժողովուրդը,պետությունը էդքան վնաս չէր կրի, ու այդքան լրացուցիչ ծախս անելու անհրաժեշտություն չէր լինի։ Էդ նույն ավտոտնակների տերերը ասում էին՝ բա մեր ավտոն երի հարցն ի՞նչ է լինելու։ Մենք էլ վճարումն արեցինք։ Կներեք,  բայց սա էլ է ապապետական մոտեցում։ Որովհետև նած պետությունը պետք է թույլ չտար, որ այդտեղ գառաժ լիներ, երկրորդն էլ՝ եթե դա տեղի է ունցել, պետությունը այն դեպքում է պետություն, երբ ասում է՝ գիտես ինչ, հարգելի քաղաքացի, դու քո արարքի հետևանքի պատասխանատվությունը պետք է կրես։ Քանի դեռ ուժ չունենք սա ասելու, մենք պետություն չենք դառնա»։

 

Նորություններ