Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳ նախարար
Նոյեմբեր 20,2024 12:04
Նա 2023 թվականից զբաղեցնում էր ՆԳՆ տեղակալի պաշտոնը
«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։
Արփինե Սարգսյանը 2023 թվականից զբաղեցնում էր ՆԳՆ տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին, այդ թվում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Փաշինյանը ֆեյսբուքով տեղեկացրել է որ ինքն է խնդրել այդ պաշտոնյաներին հրաժարականի դիմում գրել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
