«Ստիպված եմ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշումն է»․Աղազարյանը մանդատը վայր չի դնում
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարություն է արել, որով հայտնում է, որ վարչապետի խնդրանքը՝ մանդատից հրաժարվելու, մերժում է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վայր չի դնի մանդատը, նա մերժեց Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու խնդրանքը։
Հովիկ Աղազարանը իր մերժման մասին ուղերձը հայտարարել է 24 News-ի եթերում։
«Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը»,-ասել է Աղազարանը, նշելով՝ «իմ կյանքի ծանրագույն որոշումն է»։
Հիշեցնենք, Աղազարանին մանդատից հրաժարվելու խնդրանքը Փաշինյանի կողմից եղավ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռիվ։ Քյարամյանը հայտարարել է, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։
Աղազարյանն իր ուղերձում ասում է․«Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, որին ես գնացել եմ»։