Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ | Region

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Դեկտեմբեր 19,2024 11:25

 Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտը ևս մեկ քայլով ամրացնում է ժողովրդավարությունը

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Այսօր կաավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ճգնաժամային էին և ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ենք  ներդնում ՀՀ-ում։ Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը  չափազանց կարևոր է, որը ևս մեկ քայլով ամրացնում է ժողովրդավարությունը»,-ասաց Փաշինյանը։

Վերջին շրջանում, դրանից առաջ էլ, ինչպես ասաց Փաշինյանը, շատ քննարկումներ կային ընդդիմության կողմից, թե որքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որքանով է ՀՀ-ն ու կաավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, սկսած անկախ դատական համակարագից՝ վերջացրած մարդու  իրավունքների պաշտպանությամբ․«Մենք այս հարցերի պատասխաններն ունենք։  Առաջիկայում այս հարցերին կետ ա կետ կանդրադանամ։ Կաավարող «Քաղաաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջին փորձից հետո տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտը ավելի կամրապնդենք և կկիրաենք, և գուցե քննարկենք, թե ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պամաններում գնան այդ ճանապարհով։ Սա առանձին քննարկման թեմա է, որն, իհարկե, կառավարության կազմով կամ քաղաքականություն մշակողները պետք է անդրադանան այս թեմային, որը շատ նախանական առաջարկ է»։

Հիշեցնենք, Դավիթ Առուշանյանի՝ ԱԺ պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին երեկ։

Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել դեկտեմբերի 12-ին, մինչդեռ Մուրադյանը նույն օրը կառավարության նիստից առաջ լրագրողներին ասել էր, թե տեղյակ չէ, որ իրեն պաշտոնանկ անելու մասին։

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամների մանդատները վայր դնելուց հետո Գյումրիում կառավարման ճգնաժամ էր ստեղծվել, քանի որ մանդատները վայր էին դրել նաև քաղաքապետն ու տեղակալները։ Չնայած «Բալասանյան դաշինք»-ի անդամները չեն պարզաբանել, թե ինչու են մանդատները վայր դնել, սակայն ենթադրվում է, որ  դա կապված է Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման առնչությամբ հարուցված քրեական գործով, որով անցնում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։

Գյումրիում նախնական ընտրություններում ամենաշատ ձայնը ստացավ, նրան Նիկոլ Փաշինանը նշանակեց Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

 

Նորություններ