Արագածոտնի մարզում եւս ընտրողների թիվն աճել է
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակների համաձայն՝ Արագածոտնի մարզում եւս ընտրողների թիվն ավելացել է:
Արագածոտնի մարզի երկու ընտրատարածքներում պատկերը հետեւյալն է.
Թիվ 14 ընտրատարածքում (66 ընտրատեղամաս)` 59.209 ընտրող
Թիվ 15 ընտրատարածքում (75 ընտրատեղամաս)` 57.794 ընտրող
Ընդհանուր առմամբ Արագածոտնի մարզում ընտրելու իրավունք ունի 117.003:
Երկու տեղամասերում էլ նախորդ ընտրությունների թվային տվյալների համեմատականը ցույց է տալիս, որ 2015 թվականին կազմված ընտրացուցակներում ընտրողների թիվն աճել է նաեւ Արագածոտնում:
2012 թվականին ԿԸՀ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Արագածոտնի մարզում ընտրողների թիվը երկու ընտրատեղամասերում բաշխվել է հետեւյալ կերպ.
Թիվ 14 ընտրատարածք- 57.041 ընտրող
Թիվ 15 ընտրատարածք- 56.243 ընտրող
Ընտրողների ընդհանուր թիվը 2012-ին կազմել է 113.284:
2013 թվականի նախագահական ընտրություններին Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 114.297: Անցած երեք տարիների ընթացքում բնակչության պետռեգիստրի տվյալներն Արագածոտնի մարզի պարագայում աճել են 3719 ընտրողով:
2011 թվականի Մարդահամարի տվյալներով Արագածոտնի մարզում մշտական բնակչության թիվը կազմում է 132.925, առկան՝ 125.539:
Ընտրելու իրավունք ունեցողների թիվը չի անցնում 100.000-ը՝ համաձայն 2011 թվականի մարդահամարի:
2015 թվականին արդեն ԱՎԾ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում մշտական բնակչության թիվը կազմում է 130.900:
Արմենուհի Վարդանյան