Դաշտամկների դեմ պայքար, մինի Disnayland, ստորգետնյա աղբամաններ, հայտնի կերպարների մանեկենների տեղադրում, կոյուղու համակարգի ներդրում․ «Մեր Քաղաքը» դաշինքի նախընտրական խոստումները

Ընդամենը տասը օր է մնացել Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Թեկնածուները հնադիպում են բնակիչների հետ, խոստումներ տալիս, բակերում, դահլիճներում շփվում նրանց հետ, գայթակղում գյումրեցիներին իրենց ծրագրերով։
Ո՞ր մեկի «գայթակղությանը» կտրվեն քաղաքացիներն ու իրենց քվեն կտան, պարզ կլինի մարտի 30-ին։
Թեկնածուներից որոշներն արդեն հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, որոշները՝ ոչ։
Հրապարակված ծրագերում թեկնածուները խոստանում են լուծել քաղաքում կուտակված հիմնական խնդիրները՝ քաղաքաշինություն, զբոսաշրջություն, հանրաին տրանսպորտ, սոցիալական խնդիրներ և այլն։
Այս անգամ ներկայացնում ենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում քվեաթերթիկի 8-րդ համարի՝ «Մեր Քաղաքը» դաշինքի ծրագրիրը։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա ընտրողներին ներկայանում է «Քաղաք, որին արժանի ես դու´» կարգախոսով։
Դաշինքը, քաղաքում իշխանություն ստանալու դեպքում, խոստանում է առաջիկա հինգ տարիներին բարեփոխումներ իրականացնել հանրային տրանսպորտի ոլորտում՝ երթուղիները սպասարկող ամբողջ շարժակազմը կահավորել տեսախցիկներով, ուղևորների անվտանգությունն ապահովելու համար լրջորեն վերահսկել ուղևորների սահմանված քանակի թույլատրելիության հարցը, զուգահեռաբար բարձրացնելով վարորդների սպասարկման մակարդակը։
Քանի որ նպատակ կա ժամանակի ընթացքում Գյումրին տուրիստական քաղաք դարձնել, բարելավվելու են նաև ներքաղաքային տրանսպորտի աշխատաժամերը, դրանք դարձնելով 07:00-22:00, ընթացքում նաև մինչև 24:00:
Դաշինքը նախատեսում է ներքաղաքային տրանսպորտային առցանց հավելված գործարկել՝ քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների տեղաշարժը հեշտացնելու համար։
Փողոցաշինության ոլորտում ևս «Մեր քաղաքը» դաշինքը բարեփոխումներ է խոստանում․ այդ թվում՝ քաղաքի ծայրամասային և անգամ բակային փողոցների, նաև՝ փողոցների ամբողջական անցում լեդ և արևային լուսավորության և թաղամասային ջրահեռացման համակարգերի և սելավատարերի վերանորոգում։
Զբոսաշրջության ոլորտում դաշինքը մտադիր է ձևավորել Գյումրու զբոսաշրջային իմիջը՝ ապահովելով քաղաքի համաչափ զարգացում, մասնավորապես, Անի և Մուշ, Ավստրիական և Բուլվարային թաղամասերըը դարձնելով առավել գրավիչ։
Խոստանում են լուծել նաև քաղաքի բնակիչներին ամենաշատ հուզող խնդիրը՝ կներդրվեն հանրային զուգարաններ՝ օգտվելով միջազգային փորձից։
Ծրագրով նախատեսվում է Գյումրին հռչակել հումորի մայրաքաղաք։ Այս ուժը խոստանում է ձգտել նրան, որպեսզի Գյումրիում զբոսաշրջության սեզոնը չսահմանափակվի մի քանի ամսով, այլ՝ ամբողջ տարին։ Դրա համար նրանք նախատեսում են ունենալ փառատոնային օրացույց 12 ամսվա համար, օրինակ՝ հիմնել Ալեքսանդրապոլյան ոչ առավել հայտնի ուտեստների գաստրո փառատոն, որն էլ, ըստ ծրագրի, կդառնա քաղաքի այցեքարտը։
Դաշինքի մեկ այլ գայթակղիչ խոստումներից է ատրակցիոնների մեծ պարկի հիմնումը, ծրագրում նշված է, որ այն կլինի հայտնի Disneyland-ի օրինակով։ Ի դեպ, այն խոստանում են կառուցել Մուշ թաղամասում։ Այստեղ և Բուլվարային թաղամասում նախատեսվում է նաև ժամանակակից մանկապարտեզներ և բակային խաղահրապարակներ կառուցել։
Զբոսաշրջության ոլորտում ծրագրով խոստանում են նորամուծություն՝ «Go to Gyumri հաելվածի ստեղծում, որտեղ կլինեն զբոսաշրջության ծառայությունների մասին տեղեկատվություններ։
«Գյումրու պատշգամբներում և բակերում նկարահանված հայտնի ֆիլմերի էպիզոդները կենդանացնել՝ նույն վայրերում տեղադրելով համապատասխան մանեկեններ և հնչեցնելով հայտնի տեսարանների ձայնագրությունները» գրված է ծրագրում։
Այս քաղաքական ուժի ընտրվելու դեպքում, ըստ ծրագրի, Գյումրիում առաջին անգամ կկառուցվեն վերգետնյա անցումներ Տերյան փողոցում և Երևանյան խճուղում։
Գյումրին իր մարզիչներով ու մարզիկներով հանրապետության ամենահարուստ համայնքն է, ուստի քաղաքական ուժերը չէին կարող հաշվի չառնել այս հանգամքն ու ծրագրով չանդրադառնալ։ «Մեր քաղաքը» դաշինքը նախատեսում է քաղաքում կազմակերել հայտնի մարզաձևերի ամենամյա մրցաշարեր, իրականացնել «Գյումրու գավաթ», կամ «Քաղաքապետի գավաթ» ամենամյա մրցաշարը, ծրագրով նախատեսվում է նաև կառուցել բակային ֆուտբոլի և բասկետբոլի մարզադաշտեր։
Կրթական ոլորտում ծրագորվ նախատեսում են հայագիտական, ազգագրական և տեխնոլոգիական ամենամյա համաժողովներ անցկացնել: Խոստանում են բարելավել համայնքի մանկապարտեզները, մանկապարտեզներում ավելացվնել դայակի օգնականի հաստիքները:
Մարտուն Գրիգորյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում խոստանում է նաև Գյումրիում բնակություն հաստատած արցախցիների համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովել՝ քաղաքում կայանալու, իրացվելու, աշխատանքային և ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար:
Ըստ նախընտրական ծրագրի՝ քաղաքում տարածք կտրամադրվի նաև գյուղական շուկայի ստեղծման համար, ապահովելով բոլոր մարզերի ներգրավվածությունը:
Աղբահանության հարցը ևս Գյումրիում մեծ խնդիր է։ «Մեր քաղաքը» դաշինքը նորամուծություն է խոստանում՝ ստորգետյան աղբամանների ներդրում։ Այս ուժը խոստանում է՝ « կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման պրակտիկայի ներդրում»։
Թափառող շներին անդրադառնում են բոլոր թեկնածուները, այս ուժը ևս ապաստարաններ է խոստանում շների համար։
Սևերսկի թաղամասում, ըստ ծրագրի, սուբվենցիոն ծրագրով կոյուղատար համակարգ կկառուցվի։
«Գործուն միջոցների ձեռնարկում՝ դաշտամկների դեմ պայքարի առնչությամբ»․գրված է ծրագրում։
Նիկոլ Մարգարյան