Արտագաղթի դո՞ւռ. ինչո՞ւ են կրճատվում արցախցիների աջակցության ծրագրերը | Region

Արտագաղթի դո՞ւռ. ինչո՞ւ են կրճատվում արցախցիների աջակցության ծրագրերը

Ապրիլ 11,2025 11:49

«Արցախցիների սոցիալական աջակցության  վերաբերյալ կառավարության վարքագիծը շատ կոնկրետ նպատակ ունի՝ արցախցիներին ստիպել մղել արտագաղթի»։ REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով արցախցիների սոցիալական աջակցության կրճատմանն ու դրա դեմ բարձրացած բողոքի ալիքին:

Ինչո՞ւ պետք է կառավարությունը նման նպատակ հետապնդի, ըստ Թադևոսյանի, հարցին կա  հստակ պատասխան. «Իրենք վախենում են այն օբյեկտիվ դժգոհությունից, որ տասնյակ հազարավոր արցախցի մեր քույրերն ու եղբայրներն ունեն իրենց նկատմամբ, այսինքն, շատ լավ գիտեն, որ դա իրենց համար քաղաքական ռիսկ է, իսկ օր առաջ դրանից ազատվելը քաղաքական նպատակ է»:

«Սոցիալական աջակցությունը մարդկանց պետք է տալ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ունեն դրա կարիքը, պետությունը պարտավորություններ ունի ստանձնած այդ մարդկանց  հանդեպ, աջակցության կրճատման պատճառով արցախցիների մեծ մասն ուղղակի դրսում կարող է հայտնվել, որովհետև առ այսօր ապահովված չէ բնակարանով»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Նորություններ