Վարդան Ղուկասյանի՝ ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի. Փոստանջյան | Region

Վարդան Ղուկասյանի՝ ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի. Փոստանջյան

Դեկտեմբեր 30,2025 17:15

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իբրև ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա մանրամասնում է, որ իրեն զանգել է քննիչը՝ տեղեկացնելով, որ գործով ստացվել է լեզվաբանական և հոգեբանական փորձաքննությունների եզրակացությունը, օր և ժամ  ճշտելուց հետո գործի նյութերին կծանոթացնի Ղուկասյանին, պաշտպաններին։

«Հայտնեց, որ դատախազին գործը կարճելու միջնորդություն է ներկայացնելու։

Մենք արդեն իսկ ունենք հետ նահանջ այն մեղադրանքի, որ իբր Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության կոչերով»,- ասում է Զ.Փոստանջյանը։

Նորություններ