Հանգիստ սահման, բայց շարունակվող միգրացիա
Ճամբարակ խոշորացված համայնքը Գեղարքունիքի մարզի 5 համայնքներից մեկն է, որի մաս են կազմում մեկ քաղաք և 18 գյուղական բնակավայր։ Կենտրոնը Ճամբարակ քաղաքն է։ Համայնքի գյուղերից է Արծվաշենը, որն Արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Համայնքի բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով, մոտ 15․000 է։ Regions TV-ի հետ զրույցում համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում բնակչության թիվը 250-ով ավելացել է։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, շատ են պայմանագրային զինծառայողները։ Այնուամենայնիվ, աշխատատեղերի պակաս կա, և ինչպես մի շարք այլ համայնքներում, այստեղ էլ մտահոգիչ խնդիր է համարվում ներքին միգրացիան։
Սահմանամերձ բնակավայրերում վերջին շրջանում հանգիստ է․ կրակոցներ չեն արձանագրվել։
