Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 08,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունվարի  8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 8-9-ը, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 8-10-ի գիշերը՝ 14-18 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։

Снимок

Երևան քաղաքում` 

Հունվարի  8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Снимок 1

Երևան քաղաքի հունվարի 08-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    14.3°C (1966 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -24°C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -3.2°C

Նորություններ