Վերականգնվել են Այրում 35կՎ օդային գծի մետաղական հենարանները․ «ՀԷՑ» | Region

Վերականգնվել են Այրում 35կՎ օդային գծի մետաղական հենարանները․ «ՀԷՑ»

Հունվար 07,2026 21:46

«ՀԷՑ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․

Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 2-ին եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով (սաստիկ բքի և առատ ձյան) վնասվել էին Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանները, և էլեկտրամատակարարումն իրականացվում էր ժամանակավոր շրջանցող այլընտրանքային սխեմայով:

Այսօր արդեն ամբողջությամբ վերականգնվել են Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանները, տեղադրվել են թվով 3 ամբողջովին նոր «Սևան» տիպի մետաղական հենարաններ և էլեկտրամատակարարումն անցել է իր հիմնական սխեմային:

Նորություններ