Հայրենի եզերքը սիրելու և պաշտպանելու ընտրությունը․ ո՞րն է սահմանամերձ Վահանի ուժը
Ճամբարակ համայնքի Վահան գյուղը հիմնադրվել է 1925թ.-ին: Նախորդ տարի մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի հարյուրամյակը։ Սահմանամերձ այս բնակավայրը վերանվանվել է 1991թ.-ին: Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:
Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 3 կմ է, 27 կմ երկարությամբ սահման ունի Ադրբեջանի հետ:
Փաստացի բնակվողների թիվը շուրջ 950 է։ Դպրոցում սովորում է 122 աշակերտ։ Գյուղի բնակչության թիվը աստիճանաբար նվազել է, սակայն այդ ցուցանիշը բարձր չէ։ Վահանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությունը զարգացած չէ, քանի որ բնակլիմայական պայմաններն են խիստ։
Ինչպես Regions TV-ի հետ զրույցում ընդգծեցին Վահանի բնակիչները, նոր ընտանիքներ ձևավորելու, նորակառույց բնակարանների թիվն ավելացնելու և մարդկանց գյուղում պահելու համար նախ անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել, այնուհետ բարելավել ենթակառուցվածքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
