Վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոփոխվի
Հունվար 08,2026 12:43
ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոփոխվի, ներկայիս «001 UU» թվերի և տառերի փոխարեն կլինի միայն «1» թիվը։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը մշակել է ներքին գործերի նախարարությունը։
«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել արդիականացված պահանջներին»,-նշված է հիմնավորումների մեջ։
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով արտոնություն կտրամադրի մի շարք ընկերությունների։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
