Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 09,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ին, 11-12-ը՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 9-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն:
Երևան քաղաքի հունվարի 09-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.5°C (1997 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.6°C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.7°C
