Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 10,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.5°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.4°C (2008 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.4°C
