Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար
Հունվար 09,2026 22:15
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.
«Ձեր հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդ համարին՝ հուսալի և անվտանգ վիզայի գործընթաց ապահովելու համար։
Եթե Ձեր բարկոդ համարները նույնական չեն հարցազրույցի հանդիպումից երկու աշխատանքային օր առաջ, ապա Ձեր հանդիպումը կչեղարկվի և կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ Ձեր վիզայի դիմումին ընթացք տալու համար»։
