Հոգևորականներն իրենց աջակցությունն ու հավատարմությունն են հայտնում Կաթողիկոսին | Region

Հոգևորականներն իրենց աջակցությունն ու հավատարմությունն են հայտնում Կաթողիկոսին

Հունվար 10,2026 14:33

Իշխանությունն ամեն օր թարմացնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը։ Այսօր արդեն նշում են, որ 20-ից ավելի վարդապետ և քահանա է միացել ծրագրին։

Հունվարի 4-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած տասը եպիսկոպոսներ հայտարարեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, տարարածեցին համապատասխան հայտարարությունն ու այսպես կոչված ճանապարհային քարտեզը, Եկեղեցուն ու կաթողիկոսին իրենց աջակցությունը սկսեցին հայտնել բազմաթիվ քաղաքացիներ ու հոգևորականներ։

Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերենորոգման հայտարարությանն աջակցում և միանում են՝

Տեր Մովսես քահանա Աշուրյան
Տեր Գալուստ քահանա Սահակյան
Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան
Տեր Պողոս քահանա Միքայելյան
Տեր Անուշավան քահանա Կոշեցյան
Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան
Տեր Արարատ քահանա Օրդոյան
Տեր Աշոտ քահանա Սաֆարյան
Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան
Տեր Պարթև քահանա Մուրադյան
Տեր Զգոն քահանա Աբրահամյան
Տեր Վահան քահանա Առաքելյան
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյան
Տեր Խաչատուր քահանա Գևորգյան
Տեր Ժիրայր քահանա Խաչատրյան
Տեր Սմբատ քահանա Աբրահամյան
Տեր Երվանդ քահանա Բաբայան
Տեր Դանիել քահանա Տերտերյան
Տեր Համազասպ քահանա Հագեյան

Ռաֆայել Պետրոսյան (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա),
Ռազմիկ սարկավագ Պետրոսյան
Ռուբեն սարկավագ Պետրոսյան
Հայր Արիստակես վարդապետ Այվազյան
Թովմաս սարկավագ Մարիտիկյան

«Ես․․․․իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,-ահա այսպես են հանդես գալիս տարբեր հոգևորականներ ի աջակցություն կաթողիկոսին։

Այս պահին կաթողիկոս Գարեգին Երկրորդին աջակցող ու իրենց հավատարմությունը հայտնող հոգևորականների թիվը գերազանցում է 100-ը։

«Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը», «Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի․․․»․այսպիսի գրառումներ են անում Հայրապետին աջակցող հոգևորականները։

Այսօր հայտնի դարձավ, որ կաթողիկոսի հեռացման ու եկեղեցու բարենորոգման նախաձեռնողներից ՝ տասը եպիսկոպոսներից Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Փաշինյանն ու ՔՊ-ականներն էլ արձագանքելով՝ գրում են՝ «Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքոից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են։ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

 

 

Նորություններ