Իրանից ուրբաթ օրվանից տեղեկություններ չունենք, չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ․ Զարեհ Սինանյան | Region

Իրանից ուրբաթ օրվանից տեղեկություններ չունենք, չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ․ Զարեհ Սինանյան

Հունվար 12,2026 13:44

«Իրանից ուրբաթ օրվանից տեղեկություններ չունենք: Չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում»,-այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա վստահեցրեց, որ շարունակելու են Իրանի հայերի հետ կապ հաստատելու ջանքերը:

Հնարավո՞ր է, որ Հայաստանը Իրանի հայերի տարհանում կազմակերպի,  Սինանյանը պատասխանեց, որ բավարար տեղեկություն չունեն, որպեսզի կարողանան խոսել տարհանման մասին:

«Երբ նման դեպք եղավ 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք փորձում տեղեկություններ ստանալ, երեւի հիմա  էլ նույնը այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում»:

 Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են։ Իրավիճակը գնալով ուժգնանում է, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։

Նորություններ