Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ին կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում,13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերին ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ն առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 12-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ, 13-14-ը՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 11°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.2°C (1957 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.4°C
