Ծառուկյանը նշել է իր երեք սիրելի մարտիկներին UFC-ում
Հունվար 12,2026 17:59
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտնի բլոգեր Էդին Ռոսին տված հարցազրույցում նշել է իր երեք սիրելի մարտիկների անունները։
Հատկանշական է, որ սկզբում Ծառուկյանը նշել է լեգենդար ամերիկացի Ջոն Ջոնսին, սակայն նրան խնդրել են չանդրադառնալ արդեն կարիերան ավարտած մարզիկներին։
«Այդ դեպքում՝ Պետր Յան, Խամզատ Չիմաև և Իսլամ Մախաչև», — նշել է Արման Ծառուկյանը։
Նշված եռյակը հետաքրքիր ընտրություն է, քանի որ բոլորն էլ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն (թեև Չիմաևը պաշտոնապես ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները)։
Բացի այդ, երեքն էլ այս պահին կրում են UFC-ի չեմպիոնի տիտղոսը տարբեր քաշային կարգերում։ Պետր Յան՝ թեթևագույն քաշային կարգ, Խամզատ Չիմաև՝ միջին քաշային կարգ և Իսլամ Մախաչև՝ կիսամիջին քաշային կարգ։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
