Բերիոյ հայոց թեմի առաջնորդ սրբազան հայրը այցելել է Արամ Ա Վեհափառին
Հունվար 12,2026 17:07
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեան, այսօր՝ Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ի առաւօտեան։
Մակար սրբազան Վեհափառ Հայրապետին զեկուցեց թեմի գործունէութեան մասին, յատկապէս Հալէպի, Ճէզիրէի, Դամասկոսի եւ այլ շրջաններու մէջ։ Հանդիպման ընթացքին արծարծուեցաւ նաեւ Հալէպի մէջ ստեղծուած ապահովական ընդհանուր վիճակը։
Հայրապետը իր գնահատանքը յայտնեց առաջնորդ սրբազան հօր եւ համայնքային պատասխանատուներուն, որոնք մօտէն կը հետեւին մեր ժողովուրդի ապահովութեան ու բարօրութեան։
Նորին Սրբութիւնը Սուրիոյ մեր ժողովուրդի զաւակներուն յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
