Բրավո, Հայաստան. Քոնոր Մակգրեգորը հիացած է մեր երկրում կառուցվող Քրիստոսի արձանով | Region

Բրավո, Հայաստան. Քոնոր Մակգրեգորը հիացած է մեր երկրում կառուցվող Քրիստոսի արձանով

Հունվար 12,2026 21:56

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին։

​Իռլանդացի մարտիկը հիացմունքով է խոսել հայկական նախագծի մասին՝ նշելով, որ ցանկանում է նմանատիպ հուշարձան կանգնեցնել նաև Իռլանդիայում։

​«Ես երազում եմ Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը։ Դա կլինի հսկայական հուշարձան՝ նվիրված մեր ազգի հավատքին։

​Հայաստանը ներկայումս կառուցում է աշխարհի ամենամեծը, և այն հիասքանչ տեսք ունի: Բրավո, Հայաստա՛ն: Առա՛ջ, Իռլանդիա՛»,- գրել է Մակգրեգորը։

​Հիշեցնենք, որ խոսքը Հատիս լեռան գագաթին կառուցվող մոնումենտալ համալիրի մասին է։


armsport.am

Նորություններ