Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձրել նաև իրավապահներին. Կարապետյանց
Հունվար 13,2026 17:00
Նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր սահմանները ՝ ոչ միայն իր գրառումներով, այլ նաև գործողություններով,-RegionsTV-ի հետ զրույցում ասում է «Նժար» սահմանադրական շարժման հիմադիր Նինա Կարապետյանցը:
«Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձրել նաև գլխավոր դատախազին, որը սկզբունքորեն լռում է, երբ խախտվում են Սահմանադրությունը, Քրեական օրենսգիրքը, կոնվենցիաները, հանցակից է ԱԱԾ-ն, որը պոչտալյոնի դեր է խաղում, հանցակից է ոստիկանությունը, որի աշխատակիցները գալիս ու խոչընդոտում են հոգևորականների արարողությունների իրականցմանը»,-ասում է իրավապաշտպանը:
Կարապետյանցի խոսքով՝ իրականում բարեփոխված արդարադատության համակարգ ունենալու դեպքում վաղուց պետք է հարուցված քրեական գործեր լինեին առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
