Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 14,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունվարի 14-ի գիշերը, 17-ին կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում, 14-ի և 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի  14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ 

Снимок

Երևան քաղաքում` 

Հունվարի 14-ի գիշերը և առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Снимок 1

Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    10.7°C (1955 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25.2°C (2008 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -4.3°C

Նորություններ