Փաշինյանը փորձում է իշխանություն հաստատել բոլոր ոլորտներում՝ եկեղեցին համարելով վտանգ. քաղաքագետ
Երկեղեցու դեմ հարձակում է անվանում իշխանության գործողությունները քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ երկու պատճառ ունի հարձակումը, միանգամից երկու հարց են լուծում.
«Առաջին՝ Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում է լիակատար իշխանություն հաստատել բոլոր ոլորտներում՝ եկեղեցին համարելով պոտենցիալ վտանգ իր իշխանության համար, և երկրորդ՝ կատարում է Ադրբեջանի անուղղակի պահանջը, այն է՝ թույլ չտալ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ, իսկ եկեղեցին այդպիսի տրամադրություն գեներացնող օջախներից մեկն է ընկալվում»,-Regions TV-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Իշխանության վարկանիշի վրա սա ,ինչպես և իրենց մյուս բոլոր գործողությունները ազդում են բացասաբար,-կարծում է Բաղդասարյանը, այլ հարց է, որ իրենց վերարտադրության հարցում այլևս հույս չեն դնում վարկանիշի վրա, որպես հենարան են ընտրել ուժային կառույցները:
