Սուրբ մասունք է ընծայաբերվել Վեհափառ Հայրապետին
Հունվար 13,2026 20:59
Պատմաբան, գրող, հրապարակախոս, Վատիկանում հավատարմագրված լրագրող, գերմանացի կաթոլիկ հավատավոր Միքայել Հեզեմանը (հեղինակ է ավելի քան 50 գրքի, որոնց մեծ մասը նվիրված է Սուրբ Եկեղեցուն, պապերին և հոգևոր գործիչներին, քրիստոնեության պատմությանը ևն), ի նշան իր ակնածանքի և սիրո հանդեպ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին է ընծայաբերել Սբ Բարդուղիմեոս առաքյալի հնամենի մասունքարանը՝ կնքված Հռոմեակաթոլիկ Եկեղեցու կարդինալական կնիքով:
Մասունքարանը, Հայրապետական օրհնությամբ, կպահվի Սուրբ Էջմիածնի Գանձատանը՝ մաս կազմելով Մայր Աթոռի սրբոց մասունքների:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների Տնօրենություն
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
