Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն | Region

Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Հունվար 13,2026 22:45
Կիբեռոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:
«Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։
Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասվում է ՆԳՆ կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նորություններ