Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդները չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում | Region

Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդները չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում

Հունվար 14,2026 12:20

Խորին ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը՝ 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գեղասահքի ֆեդերացիան:

Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից։

Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիան անում է ամեն ինչ նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մեր մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր թիմին այս բարդ պահին։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն հայկական գեղասահքի արժանապատիվ ներկայության միջազգային ասպարեզում։

Նորություններ