Փաշինյանն իր՝ 11, 9 մլն դրամ պարգևավճարի մասին․« Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, ամսական 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»
Նեդրվել է վարձատրության նոր համակարգ, որի նպատակներից մեկն է՝ կառավարության գործունեությունը և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ։ Մենք համարում ենք այդ որոշումը անհրաժեշտ, սա է հիմնավորումներից մեկը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին թե այդ հսկայական պարգևավճարները, որոնք հատկացվել են նախարարաներին, փոխնախարարներին, վարչության պետերին, բաժնի պետերին, արդյոք նրանք պետության համար այդքան հույժ կարևոր գործ են կատարել, որ չպետք է բարձրանար թոշակառուների թոշակը իսկ շարքային աշխատողները պետք է հարկ վճարեն, որպեսզի այդ գումարները վատնվեն այս կերպ։
Ըստ Փաշինյանի՝ պարգևավճարներ տրամադրելու մեկ այլ հիմնավորումն էլ այն է՝ որ պետական համակարգում, աշխատանքի մրցունակությունը շարունակաբար պետք է բարձրացնել․«Որովհետև մենք տեսնում են որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված և ընդհակառակը՝ մասնավոր հատվածից նույնիսկ բարձրաստիճան աշխատանքների հրավիրելիս մարդիկ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ընդունել առաջարկը, ինչքան էլ որ ուզում են։ Մարդիկ կան որ այլ տեղերում հաջող կարիերա են անում։ Երբ մենք նրանց հրավիրում ենք աշխատանքի, նրանք բերում են շատ պարզ հիմնավորում, ասում են՝ այո, ուզում ենք մեր պետությանը ծառայել բայց այս ընթացքում մեն ստանձնել ենք ֆինանսական պարտավորություններ, որը մեր ընթացիկ աշխատանքի հետ լիարժեք համարժեք և համապատասխան է և մենք օբյեկտիվերեն չենք կարող այդ որոշումը ընդունել»։
Նրա խոսքով՝ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատական կարգով չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները և մեկ միլիոնից ավել գումար են ծախսել սակայն նրանց փոխհատուցել են միայն 10-20%։ Ուստի, ըստ Փաշինյանի, իրավական պաշտպանության համար այդ պաշտոնյաները ծախսեր են անում։
Հաջորդ գործոնն, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանում մեծ ներդրումներ են հոսելու ու մեծ մրցակցություն է առաջանալու․«Կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ և պետական համակարգը պետք է կարողանա պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»։
Մյուս գործոնը պետական պաշտոնյաների շարունակական կրթությունն է, Փաշինյանն ասաց, որ կառավարությունը պարտադրում է նրանց շարունակաբար իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնել, իսկ դա նաև որոշակի լրացուցիչ ֆինանսական ծախսեր են։
«Ամենակարևոր արձանագրությունը այն է, որ այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պետք է դառնա և դառնում է ավելի արդյունավետ։ Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը։ Ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն և դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում նաև երկրի ղեկավարի ընտանիքի անդամից, ծրարով աշխատավարձ են ստացել։ Կարծում եմ, որ այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում՝ պետությունը և պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում»։
Փաշինյանն ասաց, որ ինքը նախկինում այդ համակարգից չի օգտվել․«Սա այն դեպքն է, երբ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում։ Եթե նախկինում եղել է այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում՝ օրենսդրական ամրագրում ստանա»։
Հավելեց․« Ես ինքնս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1,5 միիլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել»:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար, մոտ 1 մլն 970 հազար դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:
Հետքը գրել էր, որ վարչապետն ու փոխվարչապետներն նախորդ տարվա համար 51.6 մլն պարգևավճար են ստացել։
Բացի այս, պարգևավճարներ են ստացել նաև կառավարության, նախարարությունների ու այլ գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակիցները։
