Հայ տնտեսվարողները ՌԴ-ում արդեն խնդիրներ ունեն․վարչապետն ասում է՝ Հայատանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին
Ռուսաստանն արդեն սկսել է վատ դրության մեջ դնել հայ տնտեսվարողներին, մասնավորապես ծաղիկի ու կոնյակի շուկայի տնտեսվարողները մեծ խնդիների առաջ են կանգնել։ Եթե խնդիրներն ընդլայնվեն, ի՞նչ են անելու տնտեսվարողները, կամ եթե ռուսական գազը թանկանա, Հայաստանի կառավարությունն ի՞նչ սցենար ունի այս խնդիրներին դիմակայելու համար։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետին նման հարց ուղղվեց։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ Հայատանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին։
Նա ասաց, որ 2018 թվականից բազմիցս խոսել է երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին․«Մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն։ Մենք աջակցում ենք տնտեսության արդիականացմանը, տնտեսվարողներին։ Բայց մենք համաձայն չենք, որ այդ թվում տեխնիկական խնդիրները փորձեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնեն»։
Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ում կան ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների, աշխատուժի ազատ տեղաշարժի մասին կարգավորումներ, և այդ կարգավորումները գործում են նաև ՀՀ իշխանությունների ու անձամբ իր որոշման հիման վրա։
«ԵԱՏՄ գործերին լավագույնս տիրապետում եմ, իմ գործն է ապահովել, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների, աշխատուժի ազատ հոսք տեղի ունենա և ես դա կապահոովեմ»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է գազի հնարավոր թանկացմանը, ապա նա ասաց՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր․«Ձեր նշած խնդրի համար որևէ հիմք չկա։ Մենք չենք կարող ՌԴ-ի կամ որևէ այլ երկրի հետ հարաբերել այն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը մտածի՝ էս պայմանագիրն էլ ա խախտելու, էս պայմանագիրն էլ, սա էլ սա էլ։ Դա նշանակում է, որ խախտող կողմն ասում է՝ ես սուբյեկտ չեմ պամանագրի։ Նման բան չի կարող լինել»։
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները տնտեսական սպառնալիքներ էին հնչեցրել ՀՀ-ի հանդեպ, նշելով, որ ««Եվրամիության հետ մաքսային միությունում և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է», ինչպես նաև ՌԴ նախագահը նշեց գազի գինը Հայաստանի համար 177 դոլար է, ԵՄ-ի համար՝ 600։ ՌԴ փոխվարչապետն էլ ակնարկելով «Հարավկովկասյան երկաթուղիների» այլ երկրին կոնցեսիոն կառավարման հանձնելու հննարավորությունը, ասել էր․«․․․եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, փոխադարձության սկզբունքի հիման վրա, արդարացի է հարցնել. եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել և գումար վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ կարող են հայկական ընկերություններն ու ձեռնարկատերերը գործել և գումար վաստակել Ռուսաստանում»։
