1 եւ 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. Մանրամասներ | Region

1 եւ 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. Մանրամասներ

Ապրիլ 10,2026 21:57

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը՝ ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված), այս մասին  հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, նրանցից 6-ը մահացել է, այդ թվում՝ երկու երեխա։

Տուժած անչափահասներից 3-ին տեղափոխել են երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Նորություններ